Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կոչն իրավապահներին չխոչընդոտել ընդդիմության ակցիաներին և անցնել ընդդիմության կողմը՝ փորձ է վերադառնալ վրացական ընդդիմության շարքերը: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Դմիտրի Աբզալովը: Ըստ նրա, Սահակաշվիլին Ուկրաինա էր վերադարձել այնտեղ մայդան կազմակերպելու համար, սակայն այժմ լարված իրավիճակ է Վրաստանի խորհրդարանի մոտ: Ըստ նրա, դա քաղաքական ռևանշի փորձ է՝ նախկինում նախագահական ընտրություններում պարտության համար: