28.11.2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը
prev Նախորդ նորություն

Վրաստանի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի հետ սահմանի հաստատման խնդրին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հաստատման շուրջ աշխատող հանձնաժողովին պետք է աշխատելու հնարավորություն տրվի: Այս մասին հայտարարել է նախագահի խոսնակ  Խատիա Մոիսծրափիշվիլին:


«Սահմանի մասին որոշումը կայացվել է Վրաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնության արդյունքում: Հետևաբար, հանձնաժողովը սկսեց իր  աշխատանքը: Բոլորս համակարծիք ենք, որ Վրաստանի զարգացման և ընտրած ուղու համար հարկավոր են հաստատված սահմաններ։ Ըստ այդմ, Վրաստանի նախագահը կարծում է, որ պետք է աշխատելու հնարավորություն տրվի հանձնաժողովին։ Իհարկե, որևէ մեկը պատրանք չունի, թե դա տեղի է ունենալու այսօր կամ վաղը, բայց հանձնաժողովը պետք է ունենա հնարավորություն աշխատելու խաղաղ և արդյունավետ միջավայրում, որպեսզի հասնենք այն արդյունքներին, որոնց մենք ցանկանում ենք, իսկ դա հաստատված սահմաններն են», - ասել է խոսնակը: