28.11.2024
Վրաստանի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի հետ սահմանի հաստատման խնդրին
prev Նախորդ նորություն

Վրաստանի Ազգային բանկի ղեկավարը նշել լարիի անժեզրկման պատճառը

Դոլարի նկատմամբ լարիի կտրուկ անժեզրկման պատճառը զբոսաշրջիկների թվաքանակի կրճատումն է: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Ազգային բանկի ղեկավար Կոբա Գվենեթաձեն:

Հունիսի 20-ից ի վեր դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքն ընկել է 2,5 տոկոսով: Եթե հունիսի 20-ին դոլարի նկատմամբ լարիի՝ Վրաստանի Ազգային բանկի կողմից հայտարարված պաշտոնական փոխարժեքը կազմում էր 2,7871, ապա հուլիսի 30-ին այն արդեն հասել է նոր հակառեկորդի՝ 2,9346-ի:


Գվենեթաձեի խոսքով՝ Վրաստանը վերապրում է արտաքին շոկ, որն ազդում է լարիի փոխարժեքի վրա: «Տուրիստական հոսքի սպասվող քանակությունը Վրաստանում կրճատվել է, և դա հաստատվում է թվերով»: