Ուրախ եմ արձանագրել, որ իմ գործընկեր Սերգեյ Լավրովի այցը Երևան արդյունավետ էր: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Տեղի են ունեցել մանրամասն քննարկումներ, և պայմանավորվածություններ են ձեռք բերվել հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Շարունակում ենք դինամիկ աշխատել մեր երկրների միջև համագործակությունը և փոխգործակցությունը ամրապնդելու գործում: Մեր բարեկամության հիմքերը շատ ամուր են»,- գրել է նա: