Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգիծը կառուցվելու է Իրանի ու Ադրբեջանի հետ համատեղ: Այդ մասին հայտարարել են Թուրքիայի տրանսպորտի նախարարությունում: Նշվում է, որ այդ նախագիծը համարվում է առաջնահերթություն: Նախարարությունից հայտնել են, որ Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծի շնորհիվ Թուրքիան կկարողանա բեռներ տեղափոխել Իրանի տարածքով դեպի Պակիստան ու Աֆղանստան: