26.08.2026
ՀՀ կառավարությունը բարեփոխումները շարունակելու պարտավորություն է ստանձնել. ԵՄ դեսպան
26.02.2020
ՀՀ կառավարությունը բարեփոխումները շարունակելու պարտավորություն է ստանձնել. ԵՄ դեսպան

Հայաստանը եւ ԵՄ-ն միասին են աշխատում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման իրականացման ուղղությամբ: Հայաստանի կառավարությունը երկրում բարեփոխումները շարունակելու պարտավորություն է ստանձնել: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացի թեմայով ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած լսումների ընթացքում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն այս պահին վավերացրել են ԵՄ 23 պետություններ, եւս 5 պետություն դեռ պետք է վավերացնի այն, ինչից հետո միայն համաձայնագիրն ուժի մեջ կմտնի: Հատկանշական է, որ համաձայնագիրի մեծ մասն անցումային դյուրթենրով ուժի մեջ է և գործում է: Նրա խոսքով, ԵՄ-ից հստակ հասկացրել են, որ պատրաստ են այս գործընթացին աջակցել: «Երկու կողմերը ջանքեր են ներդնում հիմնական թիրախային խնդիրները եւ բոլոր ոլորտներում հարցերը լուծելու համար: Վերջին 2 տարում մեր հարաբերություններն իսկապես խորացել են, հատկապես SEPA համաձայնագրի ստորագրումից հետո»,- ասաց Վիկտորինը: Նա հավելեց, որ երկու կողմերը պարտավորվել են խորացնել տնտեսական եւ քաղաքական համագործակցությունը՝ հիմնվելով հիմնական արժեքների վրա: «Սա կարելի է իրականացնել ԵՄ-ում եւ ԵՄ-ի կողմից իրականացվող քաղաքական գործընթացներին ու ծրագրերին Հայաստանի ներգրավվածության ընդլայնման շնորհիվ: Եվրամիությունը ցանկանում է միասին ամրապնդել Հայաստանում ժողովրդավարությունը, ինչպես նաեւ քաղաքական ու համակարգային կայունությունը», - ասաց նա: