Փետրվարի 27-29-ը, մարտի 2-ի ցերեկը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին, շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնայինում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 27-29-ը, մարտի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին սպասվում է անձրև: