Ռուսաստանն ամեն ինչ անում է Արցախում բազմամյա հակամարտությունը կարագավորելու համար: Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով շփման գծում վերջին սրացումը: «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի գործը տանենք դեպի տարածաշրջանում բազմամյա եւ երկարատեւ ճգնաժամի կարգավորում»,- ասել է Զախարովան: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին ու դրա արդյունքներով հրապարակված հայտարարությանը, Զախարովան ասել է, որ դրան ավելացնելու ոչինչ չունի. «Տարածաշրջան միջնորդների այցի արդյունքների մասին ամբողջ տեղեկատվությունը հրապարակվել է նրանց ամփոփիչ հայտարարության մեջ: Ես դրան հավելելու ոչինչ չունեմ»,- ասել է նա: