ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ խնդրելով եզրակացություն տրամադրել Հայաստանի կողմից այսպես կոչված Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու դեպքում սահմանադրական հետևանքների մասին: Այս մասին նշվում է Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում: «Հայաստանի արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովին խնդրել է եզրակացություն տրամադրել Հայաստանի կողմից Եվրոպայի Խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության մասին կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) վավերացման սահմանադրական հետեւանքների մասին», - ասված է հաղորդագրության մեջ: