Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հնարավոր է գլխավորի հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը հաստատել է, որ կառաջադրի իր թեկնածությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նրա խոսքով, ներկայումս մշակվում է ֆուտբոլի զարգացման ծրագիրը: Հիշեցնենք, անցած շաբաթ Արթուր Վանեցյանը հրաժարական ներկայացրեց ՀՖՖ նախագահի պաշտոնից: