Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են փակ ռեժիմով: «Համանախագահների աշխատանքն ընթանում է բավականին փակ ռեժիմով, բայց դրա համար կան բոլոր բացատրությունները: Ուրախ ենք, որ աշխատանքը շարունակվում է»,- ասել է նա Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ: Դիվանագետի խոսքով՝ համանախագահները չեն բացահայտել ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իրենց առաջարկների մանրամասները, իսկ համատեղ հայտարարության մեջ խոսվել է մարդասիրական ոլորտի և անվտանգության պահպանման մասին: «Համանախագահները շփումներ են ունեցել նախագահների, պաշտպանության նախարարների հետ: Արտգործնախարարներն ընդունել են առաջիկայում հանդիպելու առաջարկը, որի մասին կհաղորդվի»,- ասել է դեսպանը: