«Հոկտեմբերի 4-ին, առավոտյան ժամը 10-11-ի սահմանում Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի սահմանագոտում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանը։ Վերջինս Կոթի գյուղի բնակիչ է»,-այս մասին տեղեկացնում է «Hetq.am»-ը «Հետքի» հետ զրույցում զինծառայողի վիրավորում ստանալու մասին լուրը հաստատել է Կոթի բնակավայրի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը. «Պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել ուսագոտու շրջանում, նրան տեղափոխել են «Նոյեմբերյանի» բժշկական կենտրոն, այնուհետեւ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ»։ Ֆելիքս Մելիքյանի պնդմամբ՝ առավոտյան գյուղում կրակոցի ձայներ լսելի չեն եղել։