6.04.2026
Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 249-ի. կառավարությունը խստացնում է սանկցիաները
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսի հիվանդացությունից բուժված քաղաքացիների թիվը հասել է 14-ի. Արսեն Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսի հիվանդացությունից բուժված քաղաքացիների թիվը հասել է 14-ի: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


«Այսօր գումարային ունենք հետևյալ դրական արդյունքները․


✅ Բուժված 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված)։


✅ Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի տեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո, նրանք նույնպես դուրս կգրվեն։


✅ Մեկուսացումից դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի` 37-ը իրենց շենքում մեկուսացվածներից (արդեն իսկ այսօր հայտարարված), իսկ 51-ը՝ հատուկ վայրում մեկուսացվածներից», - ասված է նրա գրառման մեջ։


Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր 4 ապաքինվածների մասին:



 

Իմ կոչն ու խնդրանքը բոլորին՝ մաքսիմալ լրջությամբ վերաբերվել այս իրավիճակին. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար