24.11.2024
Կանխարգելիչ միջոցառումները պետք է կատարվեն յուրաքանչյուրի կողմից. նախագահ
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 249-ի. կառավարությունը խստացնում է սանկցիաները

Հայաստանում մարտի 24-ի դրությամբ առկա է կորոնավիրուսով հիվանդացության հաստատված 249 դեպք: Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Ժողովրդին ուղղված տեսաուղերձում վարչապետն ասաց, որ հիվանդների մեծ մասը Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում են, մյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում:


«Նրանց մի մասը ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում, որ շատերը կբուժվեն նույնիսկ առանց որեւէ բժշկական միջամտությւան եւ նրանց հիվանդանոցում գտնվելու իմաստն այն է, որ չվարակեն մյուսներին: Վարակված քաղաքացիներից 65-ից բարձր տարիքային խմբում են 11 անձ, 70-ից բարձր տարիքային խմբում 5 անձ: 80-ից բարձր տարիքի վարակված անձ չկա: Թոքաբորբ է տանում 30 հիվանդ, նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Ցավոք սրտի, 77-ամյա մեր հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է: Մյուս 4-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր»,- հայտարարեց Փաշինյանը, նշելով, որ այսօր հիվանդանոցներից առողջացումով դուրս են գրվել նախկինում կորոնավիրուսով վարակված 4 աղաքացիներ, ինչպես նաև մեկուսացումից տուն է վերադառնում 37 քաղաքացի:


Նա նաեւ տեղեկացրեց, որ այս պահին ունենք 868 մեկուսացված քաղաքացիներ, ավելի քան 2419 անձի համար սահմանվել է տներում ինքնամեկուսանալու պահանջ: Ըստ վարչապետի՝ կորոնավիորուսով վարակվածներ ունենք Երեւանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի Կոտայքի, Այունիքի, Շիրակի, Լոռու մարզերում:


Փաշինյանը նշեց, որ այս պահից մեկ շաբաթով գործելու են նոր խստացումներ: Չեն աշխատելու բոլոր ձեռնարկությունները, ռեստորաններն ու սրճարանները, բացի բանկերից, մթերային խանութներից ու դեղատներից: Շուտով ներդվելու է նաև հատուկ ձևաթուղթը, որն անհարժետ է լրացնել տանից դուրս գալու համար:


«Իմ կոչն ու խնդրանք է բոլորիդ՝ մաքսիմալ լրջությամբ վերաբերբել այս իրավիճակին, տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում, ունենալով անձնագիր կամ նույնականացման քարտ, երկու հոգուց ավելի խմբերով չհավաքվել անգամ բակերում, զրուցարաններում կամ թաղերում: Եւ ընդհանրապես, խստագույնս հետեւել պարետատան բոլոր հրահանգներին:


Տանը մնալու ընթացքում պահպանել հակահամաճարակային հիգիենայի բոլոր կանոնները եւ հետեւել առողջապահության նախարարության հրահանգներին», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: