24.11.2024
Պարետը Հայաստանի տարածք մուտք գործելու արգելքից նոր բացառություն է սահմանել
prev Նախորդ նորություն

Մենք ապահով ենք, եթե դու տանն ես. ծերերի համար խանութներում առևտրի հատուկ ժամ է սահմանվում

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը:


«Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը», - ասված է նրա գրառման մեջ։


Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված նման պարակտիկա է կիրառվում եվրոպական շատ պետություններում: 


Մարտի 23-ի առավոտյան դրությամբ՝ Հայաստանում առկա է կորոնավիրուսով հիվանդացության հաստատված 194 դեպք: Ապաքինվել է 2 անձ: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: