6.04.2026
Արցախում հանդիպել են Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանը
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ը դիմում է նրանց, ովքեր չեն կարողացել ներմուծել կամ մաքսազերծել 2019 դրույքաչափերով

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, որոնք 2019թ.-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն կարողացել ներմուծել կամ ներմուծելուց հետո չեն կարողացել մաքսազերծել դրանք 2019թ.-ին գործող դրույքաչափերով, կարող են դիմել Իսակովի պողոտա 10/16 հասցեում գտնվող ՀՀ ՊԵԿ մաքսային մարմին։


«Ընդ որում, խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ նաև այն քաղաքացիները, որոնք արդեն դիմել են ՀՀ ՊԵԿ կամ ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողով, սակայն դրական պատասխան չեն ստացել։


Մաքսային մարմին անհրաժեշտ է դիմել միայն տրանսպորտային միջոցի՝ 2019թ.-ին ձեռքբերումը հիմնավորող համապատասխան փաստաթղթերի և տվյալների առկայության դեպքում»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:

ՀՀ կթույլատրվի մուտք գործել հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար