19.04.2025
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ
prev Նախորդ նորություն

Առևտրի կենտրոնների, խաղատների և գիշերային ակումբների գործունեությունն արգելվում է

Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.


1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության

2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն

3. Կինոֆիլմերի ցուցադրում

4. Խաղատներ

5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ:


«Պարետատունը բոլոր ջանքերը գործադրում է մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, հայ ազգի ուժերը մոբիլիզացնելու և բոլորիս առջև ծառացած մարտահարվերը հաղթահարելու համար»,- հայտնում է ՀՀ Պարետ ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։


 

Դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին. նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար