ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ժամանակավորապես դադարեցնել միգրացիան դեպի ԱՄՆ: Պատճառը կորոնավիրուսն է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Անտեսանելի թշնամու հարձակման ֆոնին, ինչպես նաև մեր քաղաքացիների աշխատանքային տեղերը պահպանելու նպատակով, ես կստորագրեմ հրամանագիր դեպի ԱՄՆ միգրացիան ժամանակավոր դադարեցնելու մասին»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում: