Հայաստանի իշխանությունները չեն պահպանել Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Սա էլ ԵԽ գլխավոր քարտուղարի արձագանքը։ Կարճ ասած՝ Վենետիկը թույլ է տվել փոխեք, բայց նախատեսեք անցումային շրջան, արեք աստիճանաբար։ Անգամ քարտուղարն է արձանագրել, որ չեք պահպանել Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը:Շարունակեք, խայտառակվեք մինչև վերջ»,- գրել է նա։