ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե իր համար միևնույն է՝ Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցությունների կգնա, թե ոչ, գլխավորն այն է, որ Իրանը միջուկային զենք չունենա, իսկ երկրում բողոքողների դեմ բռնություն չկիրառվի: «Ազգային անվտանգության հարցերով օգնականն այսօր առաջարկեց, որ պատժամիջոցներն ու բողոքի ցույցրերը հանգեցրել են նրան, որ Իրանի «թթվածինը փակվել» է, և դա նրանց կստիպի բանակցությունների գնալ: Իրականում ինձ ամենևին չի հետաքրքրում՝ նրանք արդյոք բանակցությունների կգնան»,- գրել է նա: