28.11.2024
Թուրքիան և Ադրբեջանը փորձում են «խլացնել» ու քողարկել իրականությունը. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

ԿԲ-ի կանխատեսումները ցույց տվեցին Հայաստանի ճգնաժամի խորությունը. Մելքումյան

Օրերս Հայաստանի Կենտրոնական բանկի հրապարակած կանխատեսումները երկրի տնտեսական իրավիճակի վերաբերյալ ակնհայտորեն ցույց տվեցին Հայաստանում տնտեսական ճգնաժամի խորությունը։ Այս մասին այսօր ՝ սեպտեմբերի 18-ին, հայտարարել է "Բարգավաճ Հայաստան" խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։


Նրա խոսքով, պետական բյուջեում ամրագրված տնտեսական անկման վերանայված ցուցանիշը 2 տոկոսի մակարդակում չի արտացոլում այսօրվա իրողությունները, ԿԲ-ի վատթարացված կանխատեսումները դա հաստատում են: Պատգամավորը հարց է ուղղել, թե արդյոք կառավարությունը մտադիր է խորհրդարանի դատին կրկին ներկայացնել ընթացիկ տարվա բյուջեի վերանայման հարցը՝ հաշվի առնելով երկրում վատթարացող տնտեսական վիճակը:


Նա ընդգծել է, որ այս պահին կանխատեսվում է արդեն 6,2 տոկոս անկում, իսկ հարկային մուտքերի կրճատումը գնահատվում է 12 տոկոսի մակարդակում:


Պատգամավորը նաեւ կոչ է արել հաշվի առնել, որ ծառայությունների, շինարարության եւ արդյունաբերության ոլորտների անկումը կշարունակվի մինչեւ տարեվերջ: Մելքումյանը կառավարությանը կոչ է արել խորհրդարանի առջեւ հանդես գալ իրավիճակի եւ հետագա մտադրությունների պարզաբանումներով, ինչպես նաեւ բացատրել, թե ինչու, երբ ընդդիմությունը պնդում էր, որ պետական բյուջեում տնտեսական անկման ավելի իրատեսական ցուցանիշներ ներառվեն, դա չարվեց:


VERELQ-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի տնտեսության անկումը խորանում է: Համաձայն Կենտրոնական բանկի կախնատեսման, 2020թ. ՀՆԱ-ի անկումը կկազմի 6,2 տոկոս, որը 2,2 տոկոսով գերազանցում է նույն կառույցի նախորդ կանխատեսումը:


ԿԲ նախագահ Մարտին Գալաստյանը կարծում է, որ անկման խորացման պատճառներն են գյուղատնտեսության, շինարարության, ծառայությունների, արդյունաբերության և սպառման ոլորտների խնդիրները: «Այդ ոլորտներում անկումը սպասվածից առավել է եղել», - ասաց Գալաստյանը:


Մասնավոր սպառման անկումը 2020 թ. ԿԲ-ն կանխատեսում է 9,4%, մասնավոր ներդրումների անկումը՝ 20%, մասնավոր ծախսումների կրճատումը՝ 10,8%: «Գնաճի ցուցանիշը 2020 թ. կկազմի 2,5%», - կարծում է Գալստյանը: ԿԲ նախագահը նշում է, որ ստեծված ճգնաժամային իրավիճակում կարևորվում է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը: