Էրդողանն ոչ մի բանի պատրաստ չի: Նա բլեֆ է անում: ՌԴ-ի հետ պատերազմը՝Թուրքիայի մղձավանջն է: Այդ մասին հայտարարել է փորձագետ Եվգենի Սատանովսկին: Նա նշել է, որ Թուրքիայի և Սիրիայի միջև պատերազմն արդեն ընթանում է: Նախորդ շաբաթ թուրքական բանակն ոչնչացրել է 76 սիրիացի զինվորական: Ըստ նրա, Թուրքիան ուղիղ ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի տարածքում կամ կիրառում է իր գրոհայիններին: Սիրիայում թուրքական զորքերն ընկալվում են, որպես գրոհայիններ: