24.11.2024
Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել երկկողմ գործընկերությունը Հայաստանի հետ. Պոմպեո
prev Նախորդ նորություն

Փաշինյանի առաջարկությամբ նախագահը դիվանագիտական աստիճաներ է շնորհել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը դիվանագիտական աստիճաներ է շնորհել: Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.


Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝ Արման Եղիշի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան


Արեգ Սուրենի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ


Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝ Ռուբեն Ալֆրեդի ՍԱԴՈՅԱՆԻՆ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան», - ասված է հաղորդագրության մեջ: