8.11.2025
Սիրիայի խորհրդարանն այսօր կքվեարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի շուրջ
13.02.2020
Սիրիայի խորհրդարանն այսօր կքվեարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի շուրջ

Սիրիայի խորհրդարանը այսօր կքվեարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի վերաբերյալ․ այս մասին հայտնել է Սիրիայի խորհրդարանի խոսնակ Ռամի Սալեհը։ Ինչպես հայտնում է «Գանձասար» կայքը, Սալեհը հայտարարել է, որ Օսմանյան կայսրության պատմությունը լեցուն է Սիրիայի ժողովրդի մաս կազմող տարբեր ազգությունների ջարդերով՝ հայեր, ասորիներ և այլք։ Սալեհ «Ուաթան» թերթին հայտնել է, որ խորհրդարանն ավելի վաղ բարձրացրել էր Հայոց ցեղասպանության հարցը և հարգանքի տուրք մատուցել հայ զոհերի հիշատակն, սակայն «անհրաժեշտ էր ցեղասպանությունը դատապարտող որոշում կայացնել»։ «Այս իսկ պատճառով այսօր բանաձևը պիտի քննարկվի և քվեարկի խորհրդարանի նիստի ընթացքին»,- ասել է Սալեհը։ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադն այն առաջնորդներից է, որոնք այցելել են Երևան, բայց չեն բարձրացել Ծիծեռնակաբերդ։