Capital Economics-ի տվյալներով, այս տարի թուրքական լիրան կարող է արժեզրկվել 20 տոկոսով, քանի որ վերջին ինտերվենցիաներն արժութային շուկաներում կարող են լինել անօգուտ: Փորձագետ Ջեյսոն Տուվին հայտարարել է, որ տարվա վերջում լիրան կարող է անկում ապրել 7.5 դոլարով: Ըստ նրա, առանցքային ռիսկը կայանում է նրանում, որ իշխանությունները շատ երկար ժամանակ փորձում են աջակցել լիրային, ինչը կարող է հանգեցնել արժույթի անկառավարելի կոռեկցիայի: Նա հավելել է, որ դա ավելի մեծ վնաս կհասցնի Թուրքիային, հաշվի առնելով նրանց մեծ պարտքերն օտարերկրյա արժույթով: