Վրաստանի համար ներկայում անընդունելի է իր տարածքում Ռուսաստանի շահերին ծառայող որևիցե կենտրոնի բացումը: Այդ մասին հայտարարել է հանրապետության խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն: «Քանի դեռ չի ավարտվել օկուպացումը, և ռուսական զորքերը չեն լքել Վրաստանի տարածքը, մեր շահերի հաշվին ոչ մի փոխզիջում չի լինի»,- ասել է Տալակվաձեն: