Վրաստանում կորոնավիրոսով երկրորդ մարդն է վարակվել: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Նա տեղեկացրել է, որ վարակված քաղաքացին ժամանել է Իտալիայից: Նրա առողջական վիճակը կայուն է գնահատվում: VERELQ-ը հիշեցնում է, որ կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին: