Ադրբեջանը պատրաստվում է 2019թ-ին 2 միլիարդ խմ-ով ավելացնել գազի առաքման ծավալները TANAP գազամուղով: Այդ մասին հայտարարել է SOCAR ընկերության հասարակության հետ կապերի բաժնի պետ Իբրահիմ Ահմեդովը: Նա նշել է, որ TANAP-ի կյանքի կոչումն ավարտվել է 99 տոկոսով: TANAP-ով առաջին փուլում նախատեսվում է արտահանել 16 միլիարդ խմ գազ, որից 6 միլիարդը` Թուրքիա, մյուս մասը` Եվրոպա: