Վրաստանում վաղուց ոչ ոք չի հավատում Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցության անհրաժեշտությանը: Այդ մասին հայտարարել է փորձագետ Վլադիմիր Խոմերիկին: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի խոստումներն ուղղակի խայծ են Վրաստանի համար, սակայն դրանք վրացի ժողովրդին ոչ մի լավ բան չեն խոստանում: Ըստ նրա, Վրաստանը չի անդամակցելու ՆԱՏՕ-ին, սակայն դա խաղ է` պահելու Վրաստանին կախվածության մեջ: Նրա խոսքով, 2008թ.-ին ՆԱՏՕ-ն ոչ մի քայլ չարեց Թբիլիսիին աջակցելու համար, ՆԱՏՕ-ն ուղղակի օգտագործում է վրացի զինվորականներին իր անօրինական պատերազմներում: Փորձագետը հավելել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր պահանջներից է երկրի տարածքային ամբողջականություն, իսկ Վրաստանը 2008թ.-ին կորցրել է Հարավային Օսիան ու Աբխազիան: