ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիայի ուժերն ավիահարվածներ են հասցրել սիրիական Բաղուզ բնակավայրին: Սիրիայի պետական Syria TV հայտնում է 70 զոհի ու վիրավորի մասին: Բոլոր խաղաղ բնակիչներ են: Շաբաթ օրը SDF արաբա-քրդական ստորաբաժանումները, որոնք վայելում են կոալիցիայի աջակցությունը, հայտնել են «Իսլամական պետություն» խմբավորումից վերջին գյուղը մաքրելու մասին: Գործողությունը Բաղուզում մեկնակեց ուրբաթ գիշեր: