5.05.2026
Քոչարյանի և մյուսների գործով նշանակված դատական նիստը չի կայանա կորոնավիրուսի պատճառով
09.06.2020
Քոչարյանի և մյուսների գործով նշանակված դատական նիստը չի կայանա կորոնավիրուսի պատճառով

Երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հունիսի 9-ին նշանակված նիստը չի կայանա կորոնավիրուսի պատճառով, հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմը։ «Կորոնավիրուսի նոր տեսակի համավարակով պայմանավորված` սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հունիսի 9-ին նշանակված դատական նիստը, ըստ դատարանից ստացված տեղեկատվության, հետաձգվելու է»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ պաշտպաններից մեկի մոտ հաստատված կորոնավիրուսի, ինչպես նաև Քոչարյանի բացակայության հիմքով հետաձգվել էր նաև նախորդ շաբաթ նշանակված դատական նիստը։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի նախագահական ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2019-ի հունիսի 25-ից։