22.12.2024
Ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները. ՊԲ
prev Նախորդ նորություն

Մեկ օրում ՊԲ անվերադարձ կորուստները եղել են 54 հոգի. Արթուր Սարգսյան

Հոկտեմբերի 1-ին ռազմաճակատում տեղի ունեցած բախումների հետևանքով ՊԲ անվերադարձ կորուստները եղել են 54 հոգի։ Այդ մասին այսօր տեղի ուենցած ասուլիսին հայտարարել է ՊԲ փոխհրամանատար Արթուր Սարգսյանը։


Նրա խոսքով, հոկտեմբերի 1-ին ինտենսիվ մարտեր են եղել ամբողջ ռազմաճակատով ու բոլոր զորատեսակներով։ «Հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով։ Էական փոփոխություններ չեն գրանցվել», - ասել է նա՝ հավելելով, որ ոչնչացվել է թշնամու հրետանու դիվիզիոն:


Նա նաև նշել է, որ Արցախի հերոս Կարեն Ջալավյանի հմուտ գործողություններով ապահովվել է ռազմավարական խնդիրների կատարումը։


Մինչ օրս ՊԲ-ն հայտնել էր հայկական կողմի տված 104 զոհի մասին:


Համաձայն ՊԲ տվյալերի՝ ադրբեջանական կողմի զոհրի թիվը հատել է 1300-ը: