6.05.2025
Եվս երկու ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին դուրս չգալ Երևանից

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դարձյալ հորդորել է իր քաղաքացիներին խուսափել երկրում ճամփորդելուց:


«ԱՄՆ դեսպանատունը դեսպանության աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է չլքել Երեւանը: Նախկին անվտանգության նախազգուշացումներին համահունչ, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նաեւ շարունակում է հորդորել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Երեւանից հարավ, Սեւանա լճից արեւելք եւ Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 եւ M16 մայրուղիներից դեպի արեւելք մինչեւ Տավուշի մարզում գտնվող Վրաստանի սահման հատվածներից: Չմեկնել Լեռնային Ղարաբաղ: Հետեւել տեղական լուրերին», - ասված է հայտարարության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախորդ անգամ նման նախազգուշացում ԱՄՆ դեսպանատունը իջեցրեց Արցախում պատերազմի նախօրեին:


 

Դուխով ենք, մինչև վերջ էլ գնալու ենք. ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել առաջնագծից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան