Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը վավերացրել է Հայաստան- Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: «Նիդերլանդների ներկայացուցիչների պալատն առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստան- Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,- գրել է դեսպան Բալայանը: Նշենք, որ Ներկայացուցիչների պալատը երկրի երկպալատ խորհրդարանի ստորին պալատն է: Մյուսը Սենատն է: