28.11.2024
Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտն ու Շուշին. ՊԲ պատասխանը չի ուշանա
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցիները Արցախի տարբեր հատվածները համարում են Հայաստանի մաս. Հովհաննիսյան

Ադրբեջանցիները Արցախի տարբեր հատվածները համարում են Հայաստանի մաս։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։


«Մի ուշագրավ բան նկատենք. շատ հաճախ Արցախի այս կամ այն շրջաններ ուղղակի կամ անուղղակի ճանաչվում են որպես Հայաստանի մաս: Արդեն որերորդ անգամ այս գիծը տարվում է ադրբեջանական լրատվամիջոցներում»,- ասաց նա:


Նա նշեց, որ Ադրբեջանը դարձյալ ապատեղեկատվություն է տարածում, թե ՀՀ տարածքից հարվածներ են հասցվում, առանց որևէ ապացույցի։ 


Նա տեղեկացրեց, որ առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ, մեր զորքերը համառ մարտեր են մղում՝ հետ շպրտելով հակառակորդին: Միաժամանակ ինտեսնիվորեն հրթիռակոծվում է Ստեփանակերտը, տուժածների մասին տեղեկատվությունը ճշգրտվում է: