«Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին ղեկավար, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը նշանակվել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահի տեղակալ Ե.Բուրմիստրովայի խորհրդական: Լուրը հաստատել են ընկերության լրատվական ծառայությունից: Հարությունյանը զբաղվելու է արտաքին տնտեսական գործունեությանը վերաբերող հարցերով: Հիշեցնենք, Հարությունյանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ղեկավարն է եղել 2010-2016 թվականներին: