8.07.2025
Դավիթ Տոնոյանն ու ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունը
17.12.2019
Դավիթ Տոնոյանն ու ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունը

Դեկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հնդկական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է ռազմատեխնիկական համագործակցությունը և դրա շրջանակներում այս տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումները, ամփոփվել են համագործակցության բոլոր ուղղություններով 2017 թվականից մինչ օրս կատարված աշխատանքները: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ռազմատեխնիկական, ռազմական կրթության, վերապատրաստումների, խաղաղապահության, ռազմական բժշկության և այլ բնագավառներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: