ԱՄՆ-ն առաջին տեղն է զբաղեցրել U.S.News հանդեսի վարկածով «աշխարհի ամենահզոր երկրների վարկանիշում»: Ռուսաստանը երկրորդ տեղում է, առաջատարների եռյակը եզրափակել է Չինաստանը: Անցյալ տարվա համեմատությամբ վարկանիշի առաջատարների տասնյակը չի փոխվել՝ բացառությամբ վերջին տեղի: Արաբական Միացյալ Էմիրությունները տեղը զիջել է Հարավային Կորեային: