27.11.2024
Վարչապետն այցելել է Արցախ և անցկացրել խորհրդակցություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն Արցախից հրադադար կխնդրի. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանին չի հաջողվել Արցախի դեմ իր սանձազերծած ագրեսիայի արդյունքում ինչ-որ շոշափելի հաջողության հասնել: Այդ երկրի զինված ուժերի այսպես կոչված ձեռքբերումների մասին տեղեկատվությունը սուտ է։


Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը։


Նրա խոսքով, երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցի զինվորականներին «Մսաղացներ են նետում» միայն նրա համար, որպեսզի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիչևը կարողանա որեւէ լուսանկար տեղադրել սոցիալական ցանցերում:


Փոխխոսնակը վստահ է, որ Ադրբեջանն Արցախից հրադադար կխնդրի, իսկ Ալիևը կփախչի Ադրբեջանից՝ երկիրը թողնելով աղքատության մեջ։