18.06.2025
Թշնամու ահաբեկչական բանակն այս պահին անխնա ոչնչացվում է. Պողոսյան
prev Նախորդ նորություն

Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է երեխաների շահերից. UNICEF

UNICEF-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող մարտերով.


"Արդեն 10 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ սրվել է: Ըստ տեղեկությունների, չորս երեխա սպանվել է, իսկ ևս յոթը՝ վիրավորվել։ Եթե մարտերը չդադարեն, այս թիվը ցավալիորեն կաճի:

Մարտերի հետևանքով ոչնչանում են տները, վնասվում դպրոցներն ու այլ կարևոր ենթակառուցվածքները: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում՝ պաշտպանել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները հետագա վնասներից՝ միջազգային և մարդասիրական իրավունքին համապատասխան:

Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից",- ասված է հայտարարության մեջ։

ԼՂ-ի դեմ զինյալների տեղակայումը կհանդիպի ԱՄՆ-ի պատասխանին. Բրեդ Շերման
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին