Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն առաջադրվում է որպես Արցախի նախագահի թեկնածու: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում. «Այսօր կայացել են Արցախի պահպանողական կուսակցության արտահերթ համագումարը և խորհրդի նիստը: Համագումարի և խորհրդի նիստի որոշումների համաձայն Արցախի պահպանողական կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական և նախագահական ընտրություններին՝ ԱՊԿ առաջնորդ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ»,- գրել է նա: