ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է դեկտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ռումբ տեղադրված լինելու մասին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին կեղծ ահազանգ կատարած անձը: ԱԱԾ-ից հայտնում են, որ պարզվել է, որ այն կատարել է Երեւան քաղաքի բնակիչ, 1985 թ. ծնված Կ.Ս.-ն: Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն: