21.04.2025
Գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված. ՊԲ
prev Նախորդ նորություն

Զոհրաբ Մնացականյանը օրվա երկրորդ կեսին կժամանի Մոսկվա. դեսպան

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նախատեսում է օրվա երկրորդ կեսին ժամանել Մոսկվա՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ խորհրդակցություններին: Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:


«Մանրամասները նոր ենք ճշտում: Ես կարող եմ հաստատել, որ, այո, նա կժամանի օրվա երկրորդ կեսին և կլինեն խորհրդակցություններ», - ասել է նա:


Կրեմլի մամուլի ծառայությունը հինգշաբթի օրը հաղորդեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հրավիրել է Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ խորհրդակցելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ:

ԱԺ-ն արտահերթ նիստ. ռազմական դրության ռեժիմի խախտման համար կազատազրկե՞ն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ