Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից: Պաշտպանության նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու համար: Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել շուրջ 1 մլրդ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով: