Իդլիբի շուրջ ճգնաժամում Մոսկվան չի ցանկանում պատերազմ Թուրքիայի հետ, սակայն ցանկանում է հասնել նրան, որ Անկարան կյանքի կոչի իր խոստումները: Նախագահ Պուտինը նաև պարտավորություններ ունի Սիրիայի նկատմամբ, փոխանցում է Neue Zürcher Zeitung-ը: Հոդվածում նշվում է, որ Իդլիբում ճգնաժամը փորձության է ենթարկում ՌԴ-Թուրքիա մարտավարական փխրուն դաշինքը: Նշվում է, որ ոչ Թուրքիան, ոչ ՌԴ-ն չեն ցանկանում հասնել ռազմական հակամարտության, ինչքան էլ ռազմատենչ չհնչեն նրանց հայտարարությունները: