Փետրվարի 10-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին: Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, նախարարը նաև ելույթով հանդես կգա։ Վիեննա կատարելիք այցի շրջանակներում տեղի է ունենալու նաև Եվրոպական երկրներում և միջազգային/տարածաշրջանային կառույցներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք: