Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 89 (տղամարդ), 90 (կին), 65 (կին) և 88 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 218 է: Այսպիսով, հուլիսի 24-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 692 է: