28.11.2024
Խոցվել է ևս 5 աթս, 7 զրահատեխնիկա, 1 իմքնաթիռ, կա 220 զոհ. Ադրբեջանի կորուստները
prev Նախորդ նորություն

Զոհրաբ Մնացականյանը ռուս փորձագետներին և քաղաքագետներին է ներկայացրել իրավիճակը Ղարաբաղում

Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունում փակ քննարկում-հանդիպում ունեցավ ռուս փորձագետների և քաղաքագետների հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:


Հանդիպման ընթացքում շոշափվեցին տարածաշրջանային և միջազգային զարգացումներին առնչվող բազմաբովանդակ հարցեր: Քննարկման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Թուրքիայի գործուն միջամտությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր:


Նախարար Մնացականյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից պատերազմի վարման ոչ իրավաչափ մեթոդների վրա, որոնք ուղեկցվում են միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով:


Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հարավային Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների գործելաոճին, որով փորձ է արվում տարածաշրջանում փոփոխել հավասարակշռությունը և անվտանգային ընկալումները: Այս համատեքստում նախարար Մնացականյանը քննարկման մասնակիցների ուշադրությունը հրավիրեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին, ծայրահեղական խմբավորումներին ռազմական գործողությունների մեջ ներգրավման միջոցով տարածաշրջանային անկայունության հրահրմանն ուղղված Թուրքիայի խաթարիչ քաղաքականության վրա: