Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գառնիկ Աթանեսյանն ազատվել է ՀՀ Արագածոտնի փոխմարզպետի պաշտոնից: Համաձայն որոշման, Աթանեսյանը պաշտոնից կազատվի 2020 թվականի փետրվարի 12-ից: Ավելի վաղ Գառնիկ Աթանեսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու հանգամանքով պայմանավորված: