23.04.2025
Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ. ՊԲ
prev Նախորդ նորություն

Աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, բայց ինքներս չենք կիրառում

Աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, մենք ինքներս չենք կիրառում: Այդ մասին ասել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ նկատի ունենալով Թուրքիայի ներքաշվածության խնդիրն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցում:


«Թուրքական ապրանքների բոյկոտը լավ է` որպես հանրային ակցիա, բայց ավելի լավ է պաշտոնական քաղաքականությունը: Հայաստանի կառավարությունը պարտավոր է տնտեսական պատժամիջոցներ կիրառել թուրքական ապրանքների նկատմամաբ և արգելել դրանց ներմուծումը Հայաստան, որը տարեկան շուրջ 270մլն դոլար է կազմում:


Թիվը շատ մեծ չէ, բայց ռեզոնանսը մեծ կլինի: Չեմ կարծում որևէ տեսակի ապրանքին այլընտրանք չկա: Սա իրավիճակի ճիշտ և ադեկվատ գնահտական կլինի, ինչպես նաև լուրջ մեսիջ կլինի արտաքին աշխարհին: Թե չէ աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, մենք ինքներս չենք կիրառում: Ադեկվատա՞», - ասված է նրա գրառման մեջ:



 


 

Համազգային դրամահավաքը հատեց 100 միլիոն ԱՄՆ դոլարի շեմը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան